Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանափոխության հարցը մշտապես մեր օրակարգում է, եւ դրան հասնելու ամենաճիշտ տարբերակը իմպիչմենտն է»․ Սերժ Սարգսյան

Սեպտեմբեր 10,2025 16:40

«Իշխանափոխության հարցը մշտապես մեր օրակարգում ներկա է եղել, այսօր էլ ներկա է։ Եվ դրան հասնելու ամենաճիշտ եւ օպտիմալ տարբերակը անվստահություն հայտնելն է կառավարությանը, վարչապետին, այսինքն՝ իմպիչմենտն է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հրապարակումներին, որ ՀՀԿ-ն օրակարգ է մտցրել իմպիչմենտի հարցը, եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ԱԺ-ում խորհրդարանական լսումներ է հրավիրելու այս հարցով։

Սերժ Սարգսյանը նշեց, որ խորհրդարանը ոչ միայն խոսելու տեղ է, այլ նաեւ լսելու տեղ է, եւ ով ականջ ունի՝ կլսի։ «Հատկապես որ խորհրդարանական լսումներին հիմնականում խոսում են այն մարդիկ, ովքեր տարին մեկ, երկու, երեք անգամ են հնարավորություն ունենում, չլինելով պատգամավոր, խոսել Ազգային ժողովի ամբիոնից։ Տեսեք, երեկ ի՞նչ տեղի ունեցավ աշխարհում՝ երկու խոշոր իրադարձություն՝ Նեպալում եւ Ֆրանսիայում։ Եվ ժողովրդի վստահությունը չվայելող կառավարությանը քշելու կամ իմպիչմենտի ենթարկվելու երկու ձեւ է։ Մեկ ձեւը Նեպալինն էր՝ բռնություններով, սպանություններով, մյուս ձեւը Ֆրանսիայինը՝ խորհրդարանի միջոցով։ Հիմա մեր ժողովրդին մենք ի՞նչ առաջարկենք»,- ասաց նա։

Հարցին, թե ինչո՞ւ այդ հարցում Ռոբերտ Քոչարյանի հետ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Կարծեմ ձեզ մի քանի անգամ խնդրել եմ, որ երկրորդ նախագահի մասով ինձ հարց մի տվեք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ նոր գործի քննությունը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930