Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում բացվեց «Խառնել-Միացնել» ակումբ-ցուցասրահը (Ստեփանակերտի «Վերնատունը»)

Սեպտեմբեր 10,2025 17:15

Արցախի մշակույթի նախարարության ՖԲ էջից տեղեկանում ենք.

Վահան Շահրամանյանի նախաձեռնությամբ և մեծ էնտուզիազմի շնորհիվ Երևանում՝ Հալաբյան փողոց 34/ա հասցեում, «Խառնել-Միացնել» անվամբ վերստին իր դռները բացեց Ստեփանակերտում գործող «Վերնատուն» ակումբ-ցուցասրահը։

Այստեղ ներկայացված են արցախցի լավագույն նկարիչների՝ Էդմոն Պետրոսյան (Դիքեն), Վահան Շահրամանյան, Առնոլդ Մելիքսեթյան, ստեղծագործությունները:

Կտավների և արվեստի գործերի զգալի մասը հաջողվել է փրկել Ստեփանակերտից՝ 2023 թվականի բռնի տեղահանության ժամանակ, և այժմ դրանք իրենց երկրորդ կյանքն են գտել Երևանում։

Ակումբը միավորում է երկխոսության և մտքերի փոխանակման միջավայրը՝ հիշեցնելով «Վերնատան» ավանդույթը և միաժամանակ հանդիսանում է գեղարվեստական ցուցասրահ։ Կտավների կողքին ցուցադրված են նաև մշակութային-պատմական ու այլ արժեքավոր արտեֆակտներ, որոնք կրում են Արցախի և Հայաստանի պատմական հիշողությունն ու հոգևոր էներգիան։

Այս նախաձեռնությունը ոչ միայն պահպանում է Արցախի մշակութային ժառանգությունը, այլև նոր հնարավորություններ է ստեղծում մեր արվեստը Երևանի մշակութային կյանքում ճանաչելի ու հասանելի դարձնելու համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930