Նոր ուսումնական տարվա մեկնարկը առիթ է սեռական շահագործումից եւ սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար։ Այս կարծիքին է Եվրոպայի խորհրդի՝ Սեռական շահագործումից եւ սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին Լանցարոտեի կոնվենցիայի կոմիտեի նախագահ Հոզե Կաստեյո-Բրանկոն։
«Այս հանցագործությունից երեխաներին պաշտպանելու համար անհրաժեշտ է հասկանալ՝ որտեղ եւ ինչպես է այն տեղի ունենում։ Դպրոցում կամ այլ կրթական միջավայրում երեխաները կարող են հանդիպել մարդկանց, որոնք կարող են վնաս հասցնել նրանց», – հիշեցրել է Կաստեյո-Բրանկոն՝ Լանցարետոյի կոմիտեի նոր զեկույցի հրապարակման առթիվ։
Զեկույցը ներկայացնում է Կոնվենցիային միացած երկրներում երեխաների դեմ սեռական բնույթի ոտնձգությունների մասին տվյալների հավաքագրման պրակտիկան, ինչպես նաեւ առկա բացթողումները։
«Հայաստանում, թեեւ պետական կառույցների կողմից նման տվյալներ հավաքագրվում են եւ առկա է վիճակագրություն, թե քանի երեխա է դարձել [սեռական ոտնձգության] զոհ, այդպիսի տվյալների հավաքագրումը պարտադիր դարձնող օրենսդրական կարգավորումներ չկան, եւ հավաքագրված տվյալները չեն զետեղվում որեւէ պետական ռեգիստրում», – ասվում է զեկույցում։
Կարդացեք նաև
Զեկույցն ամբողջությամբ՝ կարդացեք այստեղ
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Լուսանկարը՝ UNICEF-ի