Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը իր տարածքով անցնող ցանկացած ենթակառուցվածք կարող է ցանկացած անունով կոչել»․ Փաշինյանը՝ Ալիևի՝ միջանցք տերմինի օգտագործման մասին

Սեպտեմբեր 10,2025 19:55

«Ակնհայտ է, հստակ ասում եմ՝ ՀՀ տարածքում չի կարող լինել Ձեր նշած անունով գոյություն ունեցող ենթակառուցվածք։ Չեմ կարող բացառել նաև, որ այդ անունը Ադրբեջանում օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով այնքան պոպուլյար է դարձել, որ Ադրբեջանը կարող է իր տարածքով անցնող որևէ ենթակառուցվածք՝ այդ թվում այն, որը պիտի միանա Թրամփի ուղուն, կարող է անվանել ցանկացած անունով, ցանկացած մարդու անունով, բայց դա ՀՀ-ի օրակարգի, ՀՀ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ որևէ կապ չունի»,- փաստմանը՝ այն, որ Շանհայում Իլհամ Ալիևը օգտագործեց միջանցք եզրույթը արդյոք կարո՞ղ ենք եզրակացնել, որ այս տերմինի՝ Ալիևի կողմից նորից օգտագործումը հակասում է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին, այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա իր հետ խորհրդարան էր բերել նախաստորագրված հռչակագրի լուսապատկերը, որ ցույց տալով ասաց․ «Ամբողջ պատմությունն այն է, որ այս թղթի 4-րդ կետում արձանագրված է, որ TRIPP նախագիծը ՀՀ-ի և ԱՄՆ-ի քննարկման օրակարգի հարց է։ Այս նախագիծը պետք է կպնի Ադրբեջանին, և ՀՀ-ի ու Ադրբեջանի կոմունիկացիաները պիտի կպնեն իրար, բայց TRIPP-ը ՀՀ-ԱՄՆ երկկողմ քննարկման հարց է։ Անկախ սուբյեկտիվ ընկալումներից Ձեր նշած տերմինաբանությունը ՀՀ-ի հետ ընդհանրապես կապ չունի։ Եթե նույնիսկ երդվեն, որ ՀՀ-ի հետ կապ ունի, չհավատաք, որովհետև երդումն էլ է սուբյեկտիվ։ Կա օբյեկտիվ իրականությունը, և այս թուղթը հրապարակված է։ Նրանք, որոնք չեն հավատում, կարող են ընթերցել ու վերընթերցել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930