Սամարկանդում ընթացող շախմատի Grand Swiss Tournament 2025 մրցաշարում այսօր հանգստի օր է:
Երեկ կայացած վեցերորդ տուրից հետո տղամարդկանց պայքարում հայ գրոսմայստերներից լավագույն արդյունքը Շանթ Սարգսյանինն է, որը 4,0 միավորով ընթանում է 12-րդ հորիզոնականում եւ ընդամենը մեկ միավոր է հետ մնում միանձնյա առաջատար, իրանցի Պարհամ Մաղսուդլուից:
Վաղը՝ յոթերորդ տուրում Շանթը սեւերով խաղալու է ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ:
Կարդացեք նաև
Իր հնարավորություններից ցածր մասնակցություն է ցուցաբերում Հայաստանի ազգային հավաքականի ամենափորձառու գրոսմայստերը՝ Գաբրիել Սարգսյանը: Նա իր անվան դիմաց առայժմ գրանցել է ընդամենը 2,5 միավոր:
Կանանց պայքարում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ցույց է տալիս 50 տոկոսանոց արդյունք՝ 3,0 միավոր վեց տուրում, իսկ Լիլիթ Մկրտչյանը դեռ վաստակել է 2,0 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ