Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի լինելու կոմպրոմիս, բացառված է»․ Նիկոլ Փաշինյանը Վեհարանն ազատելու իր ծրագիրն է մանրամասնում

Սեպտեմբեր 10,2025 20:11

«Չի լինելու կոմպրոմիս, բացառված է, Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա։ Ինչքան շուտ գնա, այնքան ավելի լավ, չի օգնելու, չի փրկելու ոչ մի բան»,-խորհրդարանում՝ կառավարության հետ հարցուպատասխանի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի հարցին՝ ե՞րբ եւ ինչպե՞ս են ի վերջո Վեհարանն ազատելու։

«Ես հայտարարել եմ, որ կուլմինացիան պատկերացնում եմ Էջմիածնի կենտրոնական հրապարակում հոգեւոր բովանդակության մեծ միջոցառում. մենք հիմա քննարկում ենք ժամկետների, կազմակերպչական ու բովանդակային հարցերը։ Այստեղ կարեւոր հանգամանք կա, որ դա պետք է ունենա հոգեւոր բովանդակություն։

Վերջին շրջանում ամենաշատ ժամանակը ծախսում եմ դրա վրա՝ ներկայացնելով, որ այս պրոցեսի նպատակն ինտրիգը չի, կադրային հարց լուծելը չի, այլ նպատակը բացառապես հոգեւոր է, Հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգեւոր նորոգումն է։ Այդ կուլմինացիան չի լինելու քաղաքական, հեղափոխական, դա լինելու է բացառապես հոգեւոր, քրիստոնեական արժեքների վրա հիմնված միջոցառում։ Այնտեղ չեն հնչելու քաղաքական կոչեր, ելույթներ, լինելու են հոգեւոր բովանդակության ելույթներ»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ գործընթացին չեն կարող մասնակցել մարդիկ, ովքեր, օրինակ, Աստվածաշունչ չեն կարդացել կամ մկրտված չեն։

Ամբողջական տեսանյութը այստեղ՝

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Այսինքն Աստվածաշնչի գիտակների մրցույթ էլ է լինելու։ Ձեր կուսկիցներն հավանաբար գերազանց արդյունքներ կգրանցեն, թեեւ, չեն խորշում քրիստոնյաներին անվայել հայհոյանքներից։

Պատասխանել Anonymous

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930