Հետահայաց պետք է ասեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ չեմ տեսնում որեւէ օգտակար բան, չի եղել․ խորհրդարանում՝ կառավարության հետ հարցուպատասխանի նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Էդ խմբի գործունեությունը եղել է նրա համար, որ կոնֆլիկտը խորանա եւ դառնա լծակ եւ մարիոնետային կառավարելի ու կոնտրոլի տակ պահել ոչ միայն Հայաստանը, այլեւ ողջ տարածաշրջանը։ Այլ բան, որ մենք դրան նայել, նայել ենք ու սկի չենք էլ նայել։ Ես ասում եմ՝ Ղարաբաղի հարցը վաղուց լուծված է եղել, մեզ չեն ասել դրա մասին։ Մեզ դա չեն ասել, որովհետեւ օրակարգում է եղել Հայաստանի հարցը։ Ինչպե՞ս լուծել Հայաստանի հարցը, ի՞նչ էր լինելու այդ հարցի լուծման արդյունքում․ լինելու էր Հայաստանի մասնատում եւ Հայաստանի ինքնիշխանության ու անկախության կորուստ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով բոլոր բանակցությունները նրա մասին են եղել, որ մեր բոլոր կախվածությունները կրկնապատկվեն, եռապատկվեն, քառապատկվեն, տասնապատկվեն։
Այդ ճանապարհով գնալը նշանակում էր հրաժարվել Հայաստանի անկախությունից դե ֆակտո։ Ու էս մարդիկ ուզում են նույնիսկ մեր զոհողություններն արժեզրկել, որովհետեւ այսօր Հայաստանն անկախ է ավելի քան երբեւէ, պետություն է, ինքնիշխան է, ավելի քան երբեւէ։ Եվ դա նաեւ մեր նահատակների շնորհիվ։ Էդ մարդիկ մինչեւ հիմա խոսում են այդ մասին, ասում են՝ 7 հազար երիտասարդ զոհվեց։ Չկա տենց թիվ, ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է մարդուն մղում, որ իմանալով, որ դա կեղծ թիվ ա, հնչեցնում է։ Լսեք, 4 հազար զոհը քի՞չ է։ Ո՞վ է այն մարդը, որ իմանալով հազար ձեւի ստուգված փաստը, ասում է՝ 7 հազար զինվորի գլուխը կերան։ Իրենց 4 հազարը քիչ է թվում, իրենք ասում են՝ ո՞նց էսքան զոհվե՞ց, պետք է էնքան զոհվեր, որ Հայաստանում իշխանափոխություն լիներ։ Եթե չի եղել իշխանափոխությունը, ուրեմն զոհերը քիչ են եղել։Նրանց միակ ափսոսանքն այն է, որ զոհերը 4 հազար են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ