«Մեր ձևով» շարժման անդամները աշխատանքային այցով եղել են Տավուշի մարզում
«Նոր տնտեսություն. աշխատանք բոլորի համար, բարեկեցություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները այցելել են Տավուշի մարզի Աչաջուր գյուղ (Իջևանի խոշորացված համայնք)։
Շարժման ներկայացուցիչները շրջայց են կատարել համայնքում, ծանոթացել ենթակառուցվածքային հնարավորություններին, հանդիպել գյուղի բնակիչների հետ և լսել նրանց հուզող խնդիրները։