Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի նավթի նախարարի տեղակալի հետ հանդիպմանը հետաքրքրություն են ցուցաբերել իրանական հեղուկ գազի հանդեպ

Սեպտեմբեր 11,2025 10:25

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ Մոհամմադ Սադեղ Ազիմիֆարին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանն ու Էդգար Զաքարյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, ինչպես նաև ԻԻՀ-ում ՀՀ-ի առևտրական կցորդ Հայկ Նազարյանը։

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տնտեսական ոլորտում ձևավորված սերտ գործընկերության զարգացումը։

Նախարարը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է բարձր որակի և մրցունակ գներով իրանական հեղուկ գազով, որը կարող է դառնալ երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության հիմք՝ միաժամանակ նպաստելով երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։

Անդրադարձ է կատարվել ապագա համագործակցության հնարավորություններին, որոնք ընդգրկում են՝ նավթի և նավթամթերքների առևտրի ընդլայնումը, հեղուկ և բնական գազի մատակարարման ենթակառուցվածքների զարգացումը, համատեղ ներդրումները էներգետիկայի ոլորտում, տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ հանգույցների («Հյուսիս-Հարավ», «Խաղաղության խաչմերուկ») արդյունավետ օգտագործումը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930