Լրահոս
Էրդողանը քայլ կանի՞
Օրվա լրահոսը

Ձերբակալել են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակին

Սեպտեմբեր 11,2025 11:30

Aravot.am-ի տեղեկություններով, առավոտյան 1,5 տարեկան երեխային մանկապարտեզ տանելիս՝ մանկապարտեզի դռան մոտից բերման են ենթարկել ու ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են տարել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին։ Նրա մյուս երեխան էլ գտնվել է ավտոմեքենայի մեջ։

Թե որն է պատճառը, որևէ մեկը չգիտի․ պնդում են, որ Սպարտակ Ղուկասյանը որևէ միջադեպի չի մասնակցել։ Ենթադրում են, որ սա հորը՝ ընդդիմադիր քաղաքապետին ճնշելու միջոց է։

Նաև ենթադրում են, որ այս ամենն ուղղակի կապ ունի Սպարտակ Ղուկասյանի՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատական նիստին մասնակցելու հետ։

Մենք դիմել ենք ՆԳՆ լրատվության ծառայություն՝ պարզաբանում ստանալու։ Ոստիկանությունից պարզաբանեցին, որ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է քննիչի որոշմամբ, քրեական վարույթի շրջանակում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930