«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի տելեգրամյան ալիքի գրառումը.
Մի ամիս է գոռում եմ, որ Ադրբեջանին տրված միջանցքում ՀՀ սահմանապահը չի ստուգելու Ադրբեջանի քաղաքացիներին և բեռները… շատերը փորձում էին վիճարկել դա:
Երեկ Փաշինյանը ԱԺ-ում հաստատեց ասածս՝ հայտարարելով, որ բազմաթիվ երկրներում այդ երկրների սահմանապահները չեն ստուգում իրենց երկիր մտնող անձանց անձնագրերը, դա ստուգում է սարքը։
Այս հարցում էլ Ալիևը իր ուզածին հասավ և էական չէ, թե ինչ «21-րդ դարի նոր համակարգերի» անվան տակ դա կարվի:
Կարդացեք նաև
Ալիևի բոլոր ցանկությունները, կարծես, անխափան կյանքի են կոչվում Հայաստանում: