«Լուրջ չեմ համարում ԱԺ պատգամավորին որևէ տեսակի ստուգման ենթարկելը․ դրա իրավունքը օրենսդրությամբ չունեմ։ Չեմ համարում՝ ճիշտ աշխատելաոճ և չեմ համարում՝ ճիշտ աշխատելաոճ է այն, ինչ տեղի ունեցավ»,-լրագրողների հարցին՝ ինչո՞ւ չի պատասխանում պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ իրեն ուղղված գրություններին, որոնցում իրեն դիմում է, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը թմրանյութերի թեստ հանձնի, ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հարցին՝ դատապարտո՞ւմ եք Արթուր Հովհաննիսյանի հայտարարությունները, Ալեն Սիմոնյանն այսպես պատասխանեց․ «Իմ դիրքորոշումը հետևյալն է, որ կա ինչ-որ տեղ, որտեղ ես կարող եմ ինչ որ գործողություն անել, և դրանք արդյունք կարող են ունենալ, բայց այստեղ ես չգիտեմ՝ ինչ պետք է անեմ։ Իրար վիրավորելը, անհարգալից վերաբերմունքը, խժդժությունները՝ այդ թվում իմ կողմից դրսևորված, դրանց վատ եմ վերաբերվում։ Ինքս ինձ հաճախ դատապարտում, ասում եմ՝ Ալեն, էդ բանը չպետք է անեիր, սխալ ես արել։ Բայց պետք է հասկանանք, որ մենք գտնվում ենք խորհրդարանում։ Սա միակ տեղն է, որտեղ տեսախցիկների առաջ գրեթե ամենօրյա ռեժիմով ընդդիմությունը՝ ծայրահեղ տրամադրված և իշխանությունը հանդիպում են, և չի կարող այդտեղ մտքի, խոսքի նաև էմոցիաների բախում չլինել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից