Լրահոս
Օրվա լրահոսը

«Տպավորություն է, որ հայ լրագրողները հարց տալիս են ոչ թե ՀՀ հարկատուի փողերով ապրող և ՀՀ-ն ներկայացնող պաշտոնյաներին, այլ հե՛նց ադրբեջանցի պաշտոնյաներին». Հայրապետյան

Սեպտեմբեր 11,2025 13:45

Ադրբեջանագետ Տաթեւ Հայրապետյանի տելեգրամյան ալիքի գրառումը.

ՀՀ իշխանականների՝ սեփական հակապետական քայլերը արդարացնելու ու կեղծիքները շղարշելու կարևոր մեթոդներից մեկն էլ Ադրբեջանի անունից շարունակ խոսելն է։

Անգամ իմաստ չեմ տեսնում անդրադառնալ, թե նրանցից ով ինչ է ասում, բայց հակառակորդի շահերի ակտիվ ներկայացման հարցում մրցակցության պակաս չկա։ Այնպիսի տպավորություն է, որ հայ լրագրողները հարց տալիս են ոչ թե ՀՀ հարկատուի փողերով ապրող և ՀՀ-ն ներկայացնող պաշտոնյաներին, այլ հենց ադրբեջանցի պաշտոնյաներին, անգամ միջազգային հանրության ներկայացուցիչներին էլ չէ, հենց Ադրբեջանի շահերը սպասարկող ու ադրբեջանական թեզերը առաջ մղող, ուղղակի «յան» ազգանունով պաշտոնյաների հետ են շփվում հայ լրագրողները։ Մի օր չեղավ ադրբեջանցի պաշտոնյային հարց տան, ասի բա գիտե՞ք հայկական կողմը այսպես է մտածում, եկեք դա էլ նկատի ունենանք։

Երբ ՀՀ պաշտոնյաներին տրվում են փաստական հենքի վրա կառուցված տրամաբանական հարցեր, առաջ են բերվում հենց ադրբեջանական կողմի համար շահավետ խոսույթներ, հետո դրանք դառնում են գործիք Ադրբեջանի ձեռքին ու ուղղվում ՀՀ-ի դեմ։ Արդեն հայտնի գործելաոճ է սա։ Մեկ-մեկ մտածում եմ, որ ավելի լավ է իրենց առհասարակ հարցեր չտան հայ լրագրողները, չէ՞ որ այդ պատասխանները ուղղվում են հենց մեր պետության դեմ․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930