Լրահոս
Էրդողանը քայլ կանի՞
Օրվա լրահոսը

Հաքան Ֆիդան. «Եթե մեր տարածաշրջանում չկարողանանք հաստատել խաղաղություն, արդարություն և կայունություն, ապա չենք կարող նաև աշխարհին հույս ներշնչել»

Սեպտեմբեր 11,2025 13:55

Regionmonitor. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում Չեռնոգորիայի հյուպատոսության կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ իր ելույթում ընդգծել է, որ միջազգային համակարգը չի կարողանում արդյունավետորեն լուծել ո՛չ գլոբալ, ո՛չ էլ տարածաշրջանային խնդիրները։

Ֆիդանի խոսքով՝ գլոբալ արդարություն հաստատելու առաջին քայլը պետք է արվի անմիջական տարածաշրջանում․
«Փոփոխությունները պետք է սկսվեն մեր շրջակայքից։ Թուրքիան այս գործընթացից երբեք անմասն չի մնացել, մենք միշտ ստանձնել ենք պատասխանատվություն և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր։ Մենք վճռականորեն շարունակում ենք մեր պայքարը՝ մեր նախագահի որդեգրած տեսլականի համաձայն»։

Նախարարը նաև շեշտել է, որ տարածաշրջանային խնդիրները կարող են լուծվել միայն տարածաշրջանային մոտեցումների շնորհիվ․
«Եթե մեր տարածաշրջանում չկարողանանք հաստատել խաղաղություն, արդարություն և կայունություն, ապա չենք կարող նաև աշխարհին հույս ներշնչել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930