Լրահոս
Էրդողանը քայլ կանի՞
Օրվա լրահոսը

«Իրական Հայաստանի գաղափարախոսության հեղինակը մեր գերդաստանների մեծ մայրիկներն են, իրենց հետ շփման արդյունքում է 2021-ից հետո ձեւավորվել մեր քաղաքականությունը»․ Փաշինյան

Սեպտեմբեր 11,2025 14:00

«Իրական Հայաստանի գաղափարախոսության հեղինակը հենց ժողովուրդն է»,- կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ 2021 թվականի նախընտրական քարոզարշավը բացառիկ էր նրանով, որ իրենք՝ որպես քաղաքական ուժ, ոչ միայն ասողի դերում են եղել, այլ նաեւ լսողի։

«Եվ այդ թեման վերջին տարիներին շատ է քննարկվել, որ՝ բա դուք էս նախընտրական ծրագրով եք գնացել ընտրությունների եւ այլն։ Քարոզարշավի ընթացքում այլ բովանդակություն է ձեւավորվել։ Խաղաղության օրակարգը ձեւավորվել է քարոզարշավի ընթացքում։ 2021 թվականի նախընտրական քարոզարշավի՝ ինձ համար ամենահիշարժան եւ անսովոր փաստն էն էր, որ մենք գնում էինք հավաքների, եւ առաջին շարքերում կանգնած էին կանայք՝ միջինից բարձր կանայք եւ ընտանիքների մեծ մամաները, ովքեր սովորաբար հանրահավաքի, ըտենց տեղեր չեն գնում։ Ինձ հետաքրքիր էր՝ ինչո՞ւ են էս մարդիկ, ես երբեք դրանից առաջ էդպիսի բան չէի տեսել, որ հանրահավաքներ ու հավաքներ լինեն, որտեղ առաջին շարքերում՝ երկու-երեք շարքերը լինեն ընտանիքի մամաներն ու մեծ մամաները, տատիները լինեն։ Ինչի՞ համար եք եկել, ժողովուրդ, էս ի՞նչ է կատարվում։ Եվ իրենց հետ շփման արդյունքում է ձեւավորվել 2021-ից հետո մեր ամբողջ քաղաքականությունը»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նա հավելեց․ «Այո, իրական Հայաստանի գաղափարախոսության հեղինակը ժողովրդի միջից հենց մեր գերդաստանների այն մեծ մայրիկներն են, ովքեր իրենք են ճաշը եփում ու կերակրում գերդաստանին։ Մենք ընդամենը լսել ենք եւ վերաձեւակերպել ու դրան փորձել ենք տալ քաղաքական տեսք։ Իրենք երբեք լսված չեն եղել, իրենց չեն էլ հարցրել»։

Ավելի մանրամասն՝ ամբողջական տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Վայոց ձորի մարզում Նիկոլ Փաշինյանի հանդիպումից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930