Իր տելեգրամյան ալիքում «Հայաքվեն» հարցեր է բարձրացնում.
44-օրյա պատերազմում մեզնից շատ ավելի զոհեր տալով` թշնամու բանակն ավելի արագ էր սպառվում, քան հայկականը:
•Շուշիի գրոհի կազմակերպման վրա ադրբեջանցիները դրել էին վերջին ուժերը և տվեցին հսկայական կորուստներ: «Շուշիի գրավման» գործողությանը թշնամու կողմից 1700 հոգի է սպանվել: Հենց այդքան ընտանիք է ադրբեջանական կառավարությունից փոխհատուցում ստացել «Շուշիի գրավմանը» զոհ տալու համար:
•Ինչու՞ էր այդ պայմաններում կանգնեցվում պատերազմը: Ինչու՞ էր հրադադարի հաստատումից հետո հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքների մեծ մասը միակողմանիորեն հանձնվում Ադրբեջանին:
Կարդացեք նաև
•Ինչու՞ էր թողնվում ընդամենը մեկ նեղ միջանցք, այն էլ ոչ թե հայկական, այլ ռուսական վերահսկողության ներքո: Այս հարցերի պատասխանը վարչախումբն առայսօր չի տվել: