Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի հոգեւոր առաջնորդն ասաց, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին տեռորիստական կառույց է, որի դեմ պիտի պայքարել՝ Նիկոլն արեց: Եվ սրբազանները հիմա բերդում են, որովհետեւ այդպես է որոշել ալիեւյան ռեժիմը». Նաիրա Զոհրաբյան

Սեպտեմբեր 11,2025 15:45

«Եթե շաբաթներ անց Բաքվում Արցախի ռազմաքաղաքական էլիտայի դատավճռները ընթերցվեցին, իսկ ես հավատացնում եմ, որ բոլորի դատելու են ցմահ, մենք այլեւս որեւէ հնարավորություն չենք ունենալու մեր ռազմագերիների մասին որեւէ տեղեկություն իմանալ»,- ասաց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն ՀԿ նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում եւ անդրադարձ կատարեց նաեւ Հայաստանի բանտերում պահվող անձանց եւ նրանց նկատմամբ իրականացվող դատավարություններին:

«Ի՞նչ տարբերություն: Այնտեղ Բաքվի ռազմագերիներն են, այստեղ էլ սրբազանները, մյուսները: Օրինակ, ի՞նչ պակաս ռազմագերի է Լիդիա Մանթաշյանը: Այստեղ Հայաստանը, Հայաստանի իշխանությունը օկուպացված է Բաքվի ռեժիմի կողմից եւ Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը, Լիդիա Մանթաշյանը, Արա Ռոստոմյանը եւ մյուսները Բաքվի կամակատար ռեժիմի նույն ռազմագերիներն են: Հայաստանի այս ռեժիմը առաջնորդվում է նույն թուրք-ադրբեջանական օրակարգով: Այստեղ սրբազանները պահվում են բանտում, որովհետեւ այդպես է որոշել ալիեւյան ռեժիմը: Եվ այստեղ երկու կարծիք չի կարող լինել:

Նորից ուզում եմ հիշեցնել Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալահշյուքյուր Փաշազադեի խոսքը, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին կազմաքանդող, տեռորիստական, ահաբեկչական կառույց է եւ այդ կառույցի դեմ պիտի պայքարել: Սա ասաց Ալահշյուքյուր Փաշազադեն, արեց Նիկոլը: Եվ հայ սրբազանները բերդում են, կալանավորված են, որովհետեւ այդպես է որոշել Ալիեւյան ռեժիմը:

Մարդիկ կային, որ մտածում էին, թե Արեւմուտքի ճնշման տակ Նիկոլը կարող է հրաժարվել եկեղեցու վրա գրոհից: Իսկ ես ասում եմ, որ այս երկրում երեւի 3-4 մարդ կա, որ Նիկոլին անգիր գիտի: Նրանցից մեկը ես եմ: Եթե ինքը ինչ-որ բան որոշել է, գնալու է, անելու է: Եվ երեկ էլ ԱԺ-ում հայտարարեց, որ եկեղեցու վրա գրոհն իր օրակարգում է»,-հիշեցրեց Նաիրա Զոհրաբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930