Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել էր Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի եւ Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները:
Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 66-ը: Քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Լուսինե Աբգարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 1, Արմեն Դանիելյանի թեկնածությանը՝ 65 պատգամավոր: Նելիի Բաղդասարյանի թեկնածության օգտին քվեարկողներ չեն եղել: Այս մասին հայտնել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը շնորհավորել է Արմեն Դանիելյանին ընտրվելու կապակցությամբ:
ՀՀ ազգային ժողով