Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք կդառնանք հարթակ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության համար․ԵԱՀԿ ԽՎ նախագահ

Սեպտեմբեր 11,2025 18:10

Factor.am. ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը կդառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հարթակ։ Այս մասին ադրբեջանական իշխանամերձ Report-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պերե Խուան Պոնս Սամպիետրոն, որը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը պատմական է որակել։

«Վաշինգտոնում կայացած հանդիպումը դարձավ պատմական քայլ։ Ես Իսպանիայից եմ, և հենց իմ երկրում է սկսվել ձեր տարածաշրջանի համար խաղաղության գործընթացի պատմական փուլը (նկատի ունենալով Մադրիդյան սկզբունքները)։ Հետևաբար, օգոստոսյան իրադարձությունները ինձ մեծ հույս տվեցին ապագայի համար»,- ասել է նա՝ անդրադառնալով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ու նրա հետ կապված կառույցերը լուծարելու որոշմանը․ «Սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշեց ավարտել Մինսկի գործընթացը և փակել դրան առնչվող կառույցները։ Մենք այժմ գտնվում ենք այս գործընթացի վերջին փուլում (ԵԱՀԿ քարտուղարությանը հանձնարարվել է մինչև դեկտեմբերի 1-ը ավարտել այդ կառույցների փակման հետ կապված բոլոր կազմակերպչական և տեխնիկական հարցերը)։ Աշխատանքները շատ արագ են ընթանում։ Ես կարծում եմ, որ որպես խորհրդարանականներ՝ մենք կարողացել ենք դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս»։ Սամպիետրոն նշել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն ոչ միայն դիտարկման կամ մոնիթորինգի հարթակ է, այլև երկխոսության և խաղաղության խթանման գործիք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930