Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւմ են հարգում որ էս երկրում, իրենց մեծերից մարդ կա՞, որ հարգեն, էդ լակոտ-լուկուտները կարող են ինձ հետ համեմատվե՞լ»․ Վարդան Ղուկասյան

Սեպտեմբեր 11,2025 19:10

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որի որդուն՝ Սպարտակին, այսօր ձերբակալել են՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4 –րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով), առաջադրված քրեական հետապնդման շրջանակում, ասաց, որ այս ամենն անում են իր վրա ճնշումներ գործադրելու նպատակով։

«Ինչ ուզում է անեն, ավելի շատ ձայներ կհավաքեմ։ Եթե 2026 թվականի հետ է կապված, ես մի երկու բառ եմ ուզում ասել․ ընդհանրապես Հայոց երկրին պետք է էնպիսի ղեկավար, որ իրոք լեգիտիմ լինի և ոչ թե Ռուսաստանի, Ամերիկայի կամ Եվրոպայի կողմից դարձնեն վարչապետ կամ նախագահ։ Եթե դարձնում են, դառնում են էդ երկրների կամակատարները, իսկ եթե իսկական ժողովրդի կողմից ընտրվում են, ժողովրդի ընտրված ղեկավարը պաշտպանում է իր ժողովրդի շահերը, և էդ ղեկավարները նրա հետ հաշվի են նստում։

Հետո էնպիսի մեկն է պետք, որ Ամերիկայում, Ռուսաստանում, Եվրոպայում միլիարդներ չունեն, պետք է ազատ մեկը, որ կարողանա Հայոց երկրի շահերը պաշտպանի և գնա նահատակության», -ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա նշեց, որ իր մտքին ընդհանրապես չի եղել ընտրություններին մասնակցել, բայց ինչքան նման բաներ են անում, այնքան ավելի հզոր է դառնում։

«Ճիշտն ասած մտքիս ընդհանրապես չի եղել, բայց էն անգամ, որ տարան ոստիկանություն, էն անգամ ասեցի, հիմա ավելի խորացրեցի, ինչքան ինձ էսպիսի բաներ անեն, ես ավելի հզորանում եմ, համ հզորանում եմ, համ էլ դառնում եմ քաջամարտիկ զինվորը Քրիստոսի։

Իմ բնավորությունն է, ողորմածիկ մերս կսեր՝ իրա հետ ուժի ձևերով չի կարելի խոսել, որովհետև ինքը չի կոտրվի, թուրը կոխես բերանը, չի վախենա։

Եթե ուսուցիչը մտնում է լսարան ու բոլորին վախեցնելու մեթոդով է խոսում, էդ նույն ուսուցիչը ուսուցիչ չէ, նա պիտի յուրաքանչյուր երեխայի հոգեբանությունը գիտենա։

Եթե սրանք մտածում են, որ սրանք ինձ վախի մթնոլորտով են ուզում վախեցնել, անհնարին բան է, 2007 թվականին խփեցին, սաղ ջանս ասկոլկա ու փամփուշտներ են, դուք տեսնում եք, որ ես վախ ունե՞մ։

Ամեն շաբաթ դատարաններն եմ, գույքերից բռնած, ամեն ինչից բռնած՝ դրել եք օդի միջի բաներով, դատավորները ծիծաղում են, դատախազները ծիծաղում են։ Չհոգնա՞ք, մենք էլ խնդիր չունենք, ինչ ուզում եք արեք, մեկ է՝ իրար հանդիպելու ենք ահեղ դատաստանին»։

Վարդան Ղուկասյանն ասաց, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին անպայման մասնակցելու է։

«Չգիտեմ՝ վարչապետի թեկնածություն կառաջադրվեմ, թե չեմ առաջադրվի, բայց որ իմ գիտեցած թեկնածուին պաշտպանելու եմ, էդ փաստ է լինելու։ Չեմ էլ առարկում, որ կարող է չմասնակցեմ, բայց հստակ էս պահին ոչ մի բան չեմ կարող ասել», -ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա նաև նշեց, որ այս երկրի իշխանությունները ոչ մեկին չեն հարգում։

«Ո՞ւմ են հարգում որ էս երկրում, իրենց մեծերից մարդ կա՞, որ հարգեն, դրանք կարող են ինձ հետ համեմատվե՞լ, էս ամբողջ քաղաքը կառուցողին էդ լակոտ-լուկուտները, դրանք իրենցից ի՞նչ են ներկայացնում, դրանք մի բան, իրենց համար զուգարան չեն կառուցել, դրանք կարող են ելնել, ինձ հետ հավասարվե՞լ ու անուններ եք տալիս, ես կարող է դրանց հակադարձեմ կամ պատասխանե՞մ։

Այսինքն իրենք չեն հարգում իրենց ծնողներին, իրենք իրենց մեծերին չեն հարգում։ Աղջկանիցս տարիքով փոքր է, հավասարվում է ինձ հետ, էսպես, որ ես դրանց մակարդակին իջնեմ, կարող է ինքն ինձ բան ասի, ես իրեն բան ասեմ։

Հետո հանկարծակի մի հատ բիթը սեղմեմ, ոստիկան եկեք, բռնեք իրան։

Դուք հասկանո՞ւմ եք՝ ուր ենք եկել, հասել։ Էսպես երկիր չեն կառավարում, ես ձեզ ասեմ։

Ժողովրդի կողմից հարգանք վայելող մարդը կառավարության կողմից չի գնահատվում, հերոսը դառնում է ավազակ, վաստակավոր մանկավարժը դառնում է հողերին հավասար, պրոֆեսորն արժեք չունի, իրենք լավ պրոֆեսոր են, լավ մանկավարժ են, լավ գեներալ են։ Մեկը բանակ չի ծառայել, երկրի բանակն է ղեկավարում ու մյուսն էլ ազգային հերոս է դառնում։

Դրանք հատուկ անում են դրսի ուժերը, հասկանում ենք, սրանք էլ փողի համար, պաշտոնի համար, ամեն ինչ անում են, մենակ իրենց փողը լավ լինի, իրենց փորը, իրենց տունը, էդպիսի մարդկանց ես չմ հագում, չեմ ընդունում»,-ասաց Վարդան Ղուկասյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930