Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պապիկյանը Հանրային խորհրդի անդամներին ներկայացրել է իրականացվող բարեփոխումները և զինված ուժերի զարգացման հեռանկարները, նոր ծրագրերն ու նախաձեռնությունները

Սեպտեմբեր 11,2025 21:03

Սեպտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտին վերաբերող հարցեր։ Նախարարը ներկայացրել է իրականացվող բարեփոխումները և զինված ուժերի զարգացման հեռանկարները, նոր ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են բանակի պաշտպանունակության բարձրացմանը և զինծառայողների սոցիալական ապահովության ամրապնդմանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է խորհրդի անդամների հարցերին:

Նախարար Պապիկյանը նշել է, որ այս գործընթացներում շատ կարևոր ու անհրաժեշտ է նաև հասարակության ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը։ Հանրային խորհրդի ներկայացուցիչներն իրենց հերթին կարևորել են բանակի և հասարակության միջև վստահության բարձր մակարդակի ապահովումը:

Հանդիպման ավարտից հետո  Հանրային խորհրդի անդամները ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել ռազմական ակադեմիայի տարածքում, ծանոթացել ուսումնանյութական բազային:

Հանրային խորհրդի անդամները խորհրդի նախագահ Արա Խզմալյանի գլխավորությամբ նախորդ օրերին այցելել էին նաև ՊՆ ուսումնական զորամասեր և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան:

 

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930