«Մեր ձեւով» շարժման անդամ Արեգա Հովսեփյանի ՖԲ գրառումը.
Եկել եմ մի երկու մտքով կիսվեմ ձեզ հետ։
Արդեն որերորդ օրն է, ինչ մասնակցում եմ այն քաղաքացիների ընդունելությանը, ովքեր հայտ են ուղարկել մեր շարժմանը միանալու։
Գալիս են հասարակության ամենատարբեր շերտերից` պրոֆեսորներից մինչ պահակներ, արվեստի գործիչներից մինչև խոհարարներ, և այս անմիջական շփումներից եկել եմ մի քանի եզրահանգման.
Կարդացեք նաև
Մենք հաճախ թերագնահատել ենք մեր ժողովրդին։ Իրենք շատ լավ են պատկերացնում իրավիճակը, շատ դիպուկ գնահատականներ տալիս։ Մեծամասնությունը երբեմն՝ արմատական, անգամ՝ ինձանից ավել արմատական։
Այսօր Հայաստանում հայ ժողովուրդը իրապես վատ, շատ վատ է ապրում։ Լավ է ապրում միայն փոքրիկ խմբակը։
Անխտիր բոլոր ոլորտները կոլափսի են ենթարկվել։
Եվ, ի վերջո, մեր ժողովուրդը ֆանտաստիկ է իր դիմադրողականությամբ, աշխարհի ընկալմամբ և ծնկած վիճակից ոտքի կանգնելու, մեջքը ուղղելու աննկարագրելի ունակությամբ։
Անելու ենք, միասին ենք անելու #մերձևով