Լրահոս
Օրվա լրահոսը

«15 ջրամբար էիք խոստացել սարքել, սարքեիք՝ Սեւանա լճին հանգիստ թողնեիք»․ կառավարությունն առաջարկում է Սեւանից ջրառն ավելացնել, նախագիծը բերվել է հրատապ ընթացակարգով

Սեպտեմբեր 12,2025 16:05

«Խնդիրը ոտքի վրա, շըփ-թըփ անելու չի, ռազմավարական խնդիր է, նախօրոք կազմակերպեիք, որ կարողանայինք կարծիք հայտնել»,-խորհրդարանում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է Սեւանից գյուղատնտեսական նպատակների համար նախատեսված ջրառն ավելացնել․ 200 միլիոն խորանարդ մետր ջրառ սահմանել՝ 170-ի փոխարեն։

Պատգամավորների հարցերը վերաբերվում էին նախագծի հրատապությանը․ կառավարությունն առաջարկում է 24-ժամյա ռեժիմով քննարկել նախագիծը։ Հետաքրքրվում էին՝ կառավարությունում այսօ՞ր իմացան ջրառը մեծացնելու հրատապության մասին։

«Ինչի՞ եք Սեւանին վերաբերվում որպես ջրի տարա»,- Դավիթ Խուդաթյանին հարցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի օգոստոսի 6-ի հայտարարությունը, որ շղթան պետք է ճեղքել եւ դադարել Սեւանին վերաբերվել իբրեւ ջրի տարա։ Դավիթ Խուդաթյանը հայտարարեց, որ անկախ Հայաստանում Սեւանից միշտ է ջրառ եղել եւ իրենց իշխանության տարիներին ջրառը երբեւէ չի գերազանցել նախկինում կատարված ջրառը։

«15 ջրամբար էիք խոստացել սարքել, սարքեիք՝ Սեւանա լճին հանգիստ թողնեիք»,- ասաց Թագուհի Թովմասյանը։

Խնդիրն «ափալ-թափալ» բերելուն իր ելույթում անդրադարձավ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը՝ հիշեցնելով, որ 2018-ից ի վեր ջրային կոմիտեն եղել է «որբի գլուխ», քանի որ կոմիտեի բազմաթիվ ղեկավարները մտել են աշխատասենյակ ու հազիվ հասցրել են ներքին հեռախոսահամարներին ծանոթանալ՝ արդեն պաշտոնանկ են արվել։ Ջրային կոմիտեի վերջին ղեկավարը երեկ է ազատվել զբաղեցրած պաշտոնից։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930