Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԴՀ ԱԳՆ պետքարտուղարը բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության ապահովմանը

Սեպտեմբեր 12,2025 18:05

Սեպտեմբերի 12-ին աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Գեզա Անդրեաս ֆոն Գայրին։

Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերի արդյունքները և ստեղծվելիք տնտեսական հնարավորությունները: Պետքարտուղարն իր հերթին բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության ապահովմանը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ապաշրջափակման արդյունքում ստեղծվող տնտեսական համագործակցության նոր հնարավորություններին և այդ ուղղությամբ համագործակցելու պատրաստակամությանը։ Քննարկվել են նաև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունն ու այլ օրակարգային հարցեր։

ՀՀ Անվտանգության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930