Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Սեպտեմբեր 12,2025 18:15

Ուկրաինայում շարունակվող պատերազմի հետևանքով Ճապոնիան ընդլայնել է Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները։ Տոկիոյի կառավարությունը արտահանման արգելք է սահմանել 9 կազմակերպության նկատմամբ, որոնց շարքում կան նաև 2 ընկերություն Թուրքիայից։

Արգելված կազմակերպությունների ցանկում ներառված են նաև 6 ընկերություն Չինաստանից և 1 ընկերություն Արաբական Միացյալ Էմիրություններից։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։ Նախարարությունը նշել է, որ այդ քայլն ուղղված է «միջազգային խաղաղության պահպանմանը ջանքերին»։

Ճապոնիայի կառավարությունը նշել է, որ պատժամիջոցները համաձայնեցված են «Մեծ յոթնյակի» (G7) երկրների հետ և ընդգծել է միջազգային համերաշխության կարևորությունը։ Շեշտվել է, որ առաջիկայում հնարավոր է նոր պատժամիջոցների կիրառում Ռուսաստանի դեմ։

Աղբյուր`    Ermenihaber.am/forbes.com.tr

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930