Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է այլընտրանքային էներգետիկայի ոլորտում գործող «Էկովիլ» ընկերության համահիմնադիրներին և «Շտիգեն» ընկերությունների խմբի հիմնադիր-տնօրենին

Սեպտեմբեր 12,2025 20:30

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է այլընտրանքային էներգետիկայի ոլորտում գործող «Էկովիլ» ընկերության համահիմնադիրներ Տիգրան Օխանյանին և Վարդան Հովսեփյանին և «Շտիգեն» ընկերությունների խմբի հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանին։

Հանդիպման ընթացքում ընկերությունների ներկայացուցիչները նախագահին ներկայացրել են Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի ներկայիս իրավիճակը և նախկինում արձանագրված դրական դինամիկան։ Նրանք նաև խոսել են առկա մարտահրավերների և խնդիրների մասին՝ ներկայացնելով դրանց լուծման վերաբերյալ իրենց առաջարկները։

Զրույցի ընթացքում շեշտվել է, որ վերականգնվող էներգետիկայի զարգացումը ոչ միայն տնտեսական աճի ու ներդրումային միջավայրի կայունացման հնարավորություն է, այլև կարևոր ուղղություն՝ էներգետիկ անկախության ու «կանաչ» ապագայի ապահովման ճանապարհին։

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է ոլորտի զարգացումը՝ նշելով, որ այն համահունչ է պետության ռազմավարական օրակարգին և ընդգծել համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը։

 

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930