Պետական գնումներում շահերի բախման և փոխկապակցվածության նկատմամբ իրավական կարգավորման բացակայությունը հանդես է գալիս որպես թափանցիկության և արդար մրցակցության խոչընդոտ:
Չնայած վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում են ՀԷՑ-ի գնումների գործընթացում հնարավոր փոխկապակցվածությունների դեպքերը, պետական գնումների ամբողջ համակարգը շարունակում է գործել առանց շահերի բախման և փոխկապակցվածության նկատմամբ հստակ իրավական կարգավորման։
Այս բացը ոչ միայն խաթարում է մրցակցային դաշտը, այլև թույլ է տալիս, որ միլիոնավոր դրամների հանրային միջոցներ բաշխվեն առանց թափանցիկության և վերահսկողության։
Մինչ ուշադրությունը կենտրոնացած է մեկ ընկերության վրա, իրական խնդիրները առկա են ողջ պետական համակարգում։
Կարդացեք նաև
ՀԷՑ Վերահսկողական կոմիտե