Լրահոս
Քառալեզու պատկերագիրք
Դոնդողատիպ մանդատ
Օրվա լրահոսը

Փաշինյանի կառավարման առանձին թվականներին տարեկան կտրվածքով ավելի շատ մարտական կորուստներ են եղել․ Ալեն Սիմոնյանի պնդումը մանիպուլյացիոն է․ «Փաստերի ստուգման հարթակ»

Սեպտեմբեր 13,2025 09:30

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական կորուստներին, պնդել է, թե 2020 թվականից հետո «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման օրոք այդ կորուստները տարեկան կտրվածքով ավելի քիչ են եղել՝ քան նախորդող տասնամյակներում։

«30 տարի բանակցեցին, ու 30 տարվա ընթացքում ավելի շատ էր մարդ մահանում ամեն տարի, քան 2020 թվականից հետո ընկած ժամանակահատվածում», – ասել է Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ «Փաստերի ստուգման հարթակը» նախկինում ամփոփել է զոհերի վիճակագրությունը 1994 թվականի հրադադարից ի վեր՝ առանց Արցախյան երկու պատերազմների (1991-94 թթ․ և 2020 թ․ 44-օրյա) վիճակագրության․ մինչև 2010 թվականը բանակում զոհերի վիճակագրությունը չէր հստակեցնում մարտական և ոչ մարտական զոհերի տվյալները, նման վիճակագրություն վարվել է նշված թվականից հետո։

Ըստ այդմ, բաց ու պաշտոնական աղբյուրներում առկա տեղեկատվության համաձայն՝ Փաշինյանի կառավարման որոշ տարիներին՝ օրինակ 2019 թվականին առաջին անգամ իսկապես գրանցվել է տարեկան կտրվածքով մարտական զոհերի պատմական մինիմումը՝ թվով չորս զինծառայող է զոհվել։

Միևնույն ժամանակ, 2022 թվականին գրանցված մարտական զոհերի թիվը, հատկապես սեպտեմբերյան ներխուժումներով պայմանավորված, կազմել է 238, ինչը գերազանցում է ՀՀ 3-րդ նախագահի օրոք տարեկան մարտական կորուստների վիճակագրությանը։

Ալեն Սիմոնյանը սխալվում է, 2020 թվականից հետո Փաշինյանի կառավարման առանձին թվականներին տարեկան կտրվածքով ավելի շատ մարտական կորուստներ են եղել, քան նախորդների կառավարման տարեթվերի հիմնական մասում։

Նանե ՄԱՆԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930