«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը
Այսօր ստացել եմ քաղբանտարկյալներ Սամվել Կարապետյանի և Միքայել Սրբազանի քաղաքական հետապնդման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված նամակիս պատասխանը։
Ստորև ներկայացնում եմ պատասխան նամակի բովանդակությունը՝ հայերեն թարգմանված.
Կարդացեք նաև
Բրյուսել, 12 սեպտեմբերի 2025թ․
eeas.pol.eurca.east.2(2025) 6113731-10081410
պ-ն Էդմոն Մարուքյանին
Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ
Հարգելի պարոն Մարուքյան,
Շնորհակալություն ենք հայտնում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին ուղղված հուլիսի 14-ի Ձեր նամակի համար, որում Դուք մտահոգություն եք հայտնում պարոն Սամվել Կարապետյանի և արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի ձերբակալությունների վերաբերյալ։
ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է այս զարգացումներին։ Այդուհանդերձ, նման դեպքերը քննելու իրավասությունը պատկանում է հայկական իշխանություններին, իսկ դրանց ընթացք տալը՝ ներպետական դատական համակարգին։ Ելնելով ԵՄ-Հայաստան գործընկերության հիմքում ընկած հիմնարար սկզբունքներից՝ մենք ակնկալում ենք, որ հայկական արդարադատության և իրավապահ մարմինները, իրականացնելով այս հետաքննությունները, կգործեն անկախ, արդար և հաշվետու, ինչպես նաև կպահպանեն ժողովրդավարական սկզբունքները և հիմնարար իրավունքները, ներառյալ՝ պատշաճ իրավական գործընթացը։
Կարող եմ վստահեցնել Ձեզ, որ այս սկզբունքների նկատմամբ հարգանքը ԵՄ-ի և հայկական իշխանությունների միջև կանոնավոր երկխոսության հիմնական տարրերից է։
Հարգանքով,
Դերեն ԴԵՐՅԱ
Բաժնի ղեկավար
Արտաքին գործողությունների եվրոպական ծառայություն> ԱԳԵԾ-ի գլխավոր քարտուղարություն > Քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալի ծառայություն > Եվրոպա և Կենտրոնական Ասիա > Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա > Մոլդովա, Բելառուս, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան (POL.EURCA.EAST.2)