Լրահոս
Քառալեզու պատկերագիրք
Օրվա լրահոսը

Նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը

Սեպտեմբեր 14,2025 12:38

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքում գրում է․

Կառավարության որոշմամբ նոյեմբերի 1-ից սահմանահատման կնիքի վրայից հանվել է Արարատ լեռը։ Կարո՞ղ էին Հայաստան բառն էլ հանել։ Չեն հանել։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ևս տեղեկացնում է

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության նոր որոշման՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։

Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ չի ունեցել և չունի։ Հայաստանը անդամակցել է ՄԱԿ-ին, ԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին, բազմաթիվ այլ կառույցների և երբեք Թուրքիան մեր անդամակցությանը չի խոչընդոտել այս պահանջներով․ Թուրքիայի կողմից նման պահանջներ չեն եղել։

Ճիշտ հասկացեք՝ այն, ինչ արվում է մեր կառավարության կողմից, որևէ կապ չունի Թուրքիայի նկատմամբ Հայաստանի չեղած տարածքային պահանջների հետ։ Այս ամենը պարզապես մեր պետության ինքնության խմբագրման գործընթացի մի մասն է։

Եթե մենք ընտրություններով չհեռացնենք Նիկոլ Փաշինյանին, ապա հաջորդ որոշմամբ Արարատ լեռան պատկերը կհեռացվի նաև զինանշանից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930