Լրահոս
Քառալեզու պատկերագիրք
Օրվա լրահոսը

Թուրքիան պահանջել է հրաժարվել Արարատ լեռի որևէ կերպ հիշատակումից, մենք արշավ ենք սկսել լեռան դեմ, այն հեռացնելով բոլոր հնարավոր տեղերից. Քրիստինե Վարդանյան

Սեպտեմբեր 14,2025 14:12

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Չէ, չէ նախապայմաններ չկան, ուղղակի.

-Ադրբեջանը պահանջել է փոխել սահմանադրությունը, մենք նախաձեռնել ենք գործընթացը

-Թուրքիան պահանջել է չբարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին, մենք այլևս հետամուտ չենք Ցեղասպանության ճանաչմանը, ավելին, երբ որևէ պետության ղեկավար ճանաչում է Ցեղասպանության փաստը, մենք դատապարտում ենք նման հայտարարությունը, ասելով, որ դա մեզ ոչինչ չի տալիս

-Թուրքիան պահանջել է հրաժարվել Արարատ լեռի որևէ կերպ հիշատակումից, մենք արշավ ենք սկսել լեռան դեմ, այն հեռացնելով բոլոր հնարավոր տեղերից

-Ադրբեջանը պահանջել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, մենք համաձայնել ենք

-Ադրբեջանը պահանջել է երրորդ երկրի ուժեր չտեղակայել սահմանին, մենք համաձայնել ենք

-Ադրբեջանը պահանջել է չուժեղացնել բանակը, մենք դա իրականացնում ենք:

Լավ, ով աջակցում է այս քաղաքականությանը, համարում է, որ մենք մգացնում ենք գույները, որ սրա այլընտրանքը չկա, կարող է ասել՝ որ կետում են ավարտվելու այս պահանջները:

Երբ ենք հասնելու «Երևանը տանք, թե չէ պատերազմ կլինի» թեզին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930