ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի պրոֆեսոր, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը
3 տարի առաջ այս օրերին 200-ից ավել զոհ ենք ունեցել հայրենիքի պաշտպանության մարտերում, ներառյալ կին զինծառայողներ, ովքեր խոշտանգման ու դաժան վերաբերմունքի ենթարկվեցին ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Այսօր իշխանությունը ոչ միայն հրաժարվել է այդ դեպքերով արդարադատության մեխանիզմներից, այլ 3 տարի անց պետության ղեկավարության կողմից հիշատակի ոչ մի միջոցառում, ոչ մի անդրադարձ տեղի չունեցավ։
Տեղի ունեցավ հակառակը՝ պետական մակարդակով համերգներ, տոնախմբություն, հեծանվավազք։
Հանրության համար սա քաղաքական եւ բարոյական անտարբերության ազդակ է, ինչը շարունակելու է նոր հիասթափություն եւ անվստահություն ձեւավորել պետության նկատմամբ։ Զոհերի ընտանիքների համար ՝ սա պետական դավաճանության նման մի բան է, որը էլ ավելի է խորացնում վերջիններիս ցավը։
Կարդացեք նաև
Նման պահվածքը վտանգավոր է նաեւ նրանով, որ նոր սերնդի մոտ անտարբերություն կարող է ձեւավորվել պատմության ու զոհաբերության հանդեպ։
Հավերժ փառք հայրենիքի համար կյանքը չխնայած հայորդիներին։