Լրահոս
Քառալեզու պատկերագիրք
Օրվա լրահոսը

Արման Անդրեասյանը կգոտեմարտի բրոնզի համար, իսկ Արսեն Հարությունյանը մեկնարկել է հաղթանակով

Սեպտեմբեր 14,2025 14:36

Զագրեբում (Խորվաթիա) մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության առաջին օրը պայքարի մեջ ներգրավված Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը, որի զոհերից մեկը Զագրեբի մրցագորգում ադրբեջանցի Քանան Հեյբատովն էր, այսօր գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցը լինելու է Ղրղզստանի ներկայացուցիչ Էրնազար Ահմատալիեւը: Հիշեցնենք, որ Արմանը 44-օրյա պատերազմի հերոս Տարոն Անդրեասյանի եղբայրն է:

Ցավոք, մեր երկրորդ ներկայացուցիչը՝ 61 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, սփոփիչ գոտեմարտում զիջել է ղազախ մրցակցին եւ զրկվել մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Այսօր մրցագորգ են մտնում մեր եւս երկու ըմբիշներ: 57 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանն արդեն իսկ հասցրել է 10:0 չոր հաշվով հաղթել ուկրաինացի Վլադիսլավ Աբրամովին եւ 1/8 եզրափակչում գոտեմարտելու է Մոնղոլիան ներկայացնող Մունխ Բախտիյագի հետ, իսկ Հրայր Ալիխանյանը 74 կգ քաշային կարգում պայքարը սկսելու է 1/16 եզրափակչից եւ ուժերը չափելու է իրանցի Ալիակբար Էմամիշողաեիի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930