Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ օրհներգի այլընտրանքային կատարումը իրականացնել ԿԳՄՍ նախարարության թույլատվությամբ․ Առաջարկվում է ՀՀ օրհներգի կատարման նոր կարգը սահմանել

Սեպտեմբեր 14,2025 22:07

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սեպտեմբերի 10–ից հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով պետք է սահմանվի ՀՀ օրհներգի կատարման նոր կարգը

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման նոր կարգը` համաձայն հավելվածի:
  2. Ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 448-Ն որոշումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

Հավելված

ՀՀ կառավարության N -Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ԿԱՏԱՐՄԱՆ

  1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման կարգը:
  2. Հայաստանի Հանրապետության օրհներգը կատարվում է`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից երդման տեքստի ընթերցումից հետո` նվագախմբի (Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին օրենքի hավելված 3-ով հաստատված երաժշտական խմբագրությամբ (այսուհետ՝ Oրենքի Հավելված 3) կամ նվագախմբի և երգչախմբի (Oրենքի Հավելված 5-ով հաստատված երաժշտական խմբագրությամբ և տեքստի համապատասխանությամբ (այսուհետ՝ Oրենքի Հավելված 5) կենդանի կատարմամբ կամ նվագախմբի և երգչախմբի ձայնագրությունը հնչեցնելով (Oրենքի Հավելված 5):

2) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի մասնակցությամբ պաշտոնական և հանդիսավոր արարողությունների սկզբում` նվագախմբի (Oրենքի Հավելված 3) կամ նվագախմբի և երգչախմբի կենդանի կատարմամբ (Oրենքի Հավելված 5) կամ ձայնագրությունը (Oրենքի Հավելված 5) հնչեցնելով.

3) Հայաստանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի բացումը հայտարարվելուց հետո, ինչպես նաև հերթական նստաշրջանների բացումը և փակումը հայտարարվելուց առաջ` երգչախմբի (Oրենքի Հավելված 1) կամ նվագախմբի և երգչախմբի ձայնագրությունը հնչեցնելով (Oրենքի Հավելված 3).

4) Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող պաշտոնական արարողությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացնելու ընթացքում` նվագախմբի կենդանի կատարմամբ (Oրենքի Հավելված 3) կամ նվագախմբի և երգչախմբի ձայնագրությունը հնչեցնելով (Oրենքի Հավելված 5).

5) օտարերկրյա պետությունների նախագահների (ղեկավարների), օրենսդիր մարմինների ղեկավարների, վարչապետների (կառավարությունների ղեկավարների), պաշտոնական ներկայացուցիչների, միջպետական և միջկառավարական կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետություն պետական և պաշտոնական այցերի ժամանակ արարողության սկզբում` նվագախմբի կենդանի կատարմամբ (Oրենքի Հավելված 3) կամ նվագախմբի և երգչախմբի ձայնագրությունը հնչեցնելով (Oրենքի Հավելված 5).

6) Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող զորահանդեսների բացման ժամանակ` նվագախմբի (Oրենքի Հավելված 3) կենդանի կատարմամբ, իսկ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում առավոտյան` Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման և երեկոյան` Հայաստանի Հանրապետության դրոշի իջեցման ժամանակ` նվագախմբի և անձնակազմի կենդանի կատարմամբ (Oրենքի Հավելված 5).

7) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բարձրագույն կրթական հաստատություններում, անկախ սեփականության ձևից, ուսումնական տարվա սկզբի ու ավարտի հանդիսավոր արարողության սկզբում` նվագախմբի և երգչախմբի ձայնագրությունը հնչեցնելով (Oրենքի Հավելված 5).

8) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական դպրոցներում, նախադպրոցական ուսումնական հաստատություններում, արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում, անկախ սեփականության ձևից, ամեն երկուշաբթի` դասերն սկսվելուց առաջ` նվագախմբի և երգչախմբի ձայնագրությունը հնչեցնելով (Oրենքի Հավելված 5):

  1. Հայաստանի Հանրապետության օրհներգը կարող է կատարվել`

1) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հանդիսավոր արարողությունների և միջոցառումների սկզբում` նվագախմբի (Oրենքի Հավելված 3) կամ նվագախմբի և երգչախմբի ձայնագրությունը հնչեցնելով (Oրենքի Հավելված 5).

2) Ոչ պետական կազմակերպությունների և այլ անձանց կողմից անցկացվող հանդիսավոր արարողությունների և միջոցառումների սկզբում կամ հանդիսավոր արարողության ընթացքում մրցանակների հանձման ժամանակ` մեներգի կամ մենանվագի կամ նվագախմբի կամ նվագախմբի այլ կազմի (ալ փոխադրումով) կամ երգչախմբի կամ նվագախմբի և  երգչախմբի կենդանի կատարմամբ կամ ձայնագրությունը հնչեցնելով (Հավելվածներ 1-6՝ առաջնորդվելով միջոցառման կամ արարողության ժամանակացույցով և ֆորմատով).

3) պետական տոներին (Oրենքի Հավելված 3), հուշարձանների բացման հանդիսավոր արարողությունների, պատմական իրադարձություններին նվիրված հանդիսավոր նիստերի, ժողովների բացման սկզբում` նվագախմբի  կենդանի կատարմամբ կամ ձայնագրությունը հնչեցնելով (Oրենքի Հավելված 3 կամ Օրենքի Հավելված 4).

4) հուշաքանդակների և հուշատախտակների բացման հանդիսավոր արարողությունների սկզբում` մեներգի կամ մենանվագի կամ նվագախմբի կամ նվագախմբի այլ կազմի (այլ փոխադրումով) կամ երգչախմբի կամ նվագախմբի և  երգչախմբի կենդանի կատարմամբ կամ ձայնագրությունը հնչեցնելով (Հավելվածներ 1-6՝ առաջնորդվելով արարողության ժամանակացույցի սահմանափակումով և ֆորմատով):.

5) միջազգային կամ հանրապետական պաշտոնական մրցումների ու մրցաշարերի կամ համապետական մարզական պաշտոնական միջոցառումների բացման և փակման ժամանակ կամ մրցանակների հանձնման արարողության ժամանակ՝ մեներգի կամ մենանվագի կամ նվագախմբի կամ նվագախմբի այլ կազմի (այլ փոխադրումով) կամ երգչախմբի կամ նվագախմբի և  երգչախմբի կենդանի կատարմամբ կամ ձայնագրությունը հնչեցնելով (Հավելվածներ 1-6՝ առաջնորդվելով միջոցառման ժամանակացոյցի սահմանափակումով և ֆորմատով):

  1. Հայաստանի Հանրապետության օրհներգի այլընտրանքային կատարումը իրականացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության թույլատվությամբ:
  2. Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման կարգի խախտման դեպքում սահմանել տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

*Փողային նվագախմբի կողմից Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման դեպքում առաջնորդվել Օրենքի Հավելված 3-ի երաժշտական խմբագրությամբ՝ ադապտացնելով նվագախմբի կազմին և առաջնորդվելով Հավելված 3-ի հարմոնիկ լուծումներով և հաջորդականությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930