Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ամենն ի ցույց է դնում ադրբեջանցիների իրական վերաբերմունքը հայերի նկատմամբ, նաև հուշում, թե ինչ կլիներ արցախցիների հետ, եթե ականջալուր լինեի ՀՀ իշխանությունների հորդորներին` մնային ու ապրեին Արցախում. Տիգրան Աբրահամյան

Սեպտեմբեր 15,2025 10:06

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանի ՆԳՆ-ն հաղորդել է, որ Ստեփանակերտում մնացած հայերից մեկի մասնակցությամբ միջադեպ է եղել` այն ներկայացնելով որպես սադրանք:

Ավելին, ըստ նույն աղբյուրի, ոստիկանների հետ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով ադրբեջանցի ոստիկան է վիրավորվել, վիրավորվել է նաև վերոնշյալ արցախցին:

Դժվար է ասել, թե իրականում ինչ է եղել, սակայն Ադրբեջանում 2023 թվականից հետո մնացած շուրջ 5 տասնյակ հայերի թիվն այս ընթացքում նվազել է, եթե չեմ սխալվում, հիմա մեկ տասնյակի շրջանակներում է:

Մի մասը ՀՀ են եկել, կա նաև մահացության դեպքեր: Սոցիալական մեդիայի ադրբեջանական հատվածում հաճախ է նկատելի Ստեփանակերտում գտնվող հայերի նկատմամբ ծաղր ու վիրավորանք արտահայտող տեսանյութեր ու չի բացառվում, որ հենց այսպիսի իրավիճակներից մեկն էլ բերել է նման միջադեպի:

Այս ամենն ի ցույց է դնում ադրբեջանցիների իրական վերաբերմունքը հայերի նկատմամբ, որն արտահայտվում է թշնամության և վիրավորանքի էլեմենտներով:

Սա նաև հուշում է, թե ինչ կլիներ արցախցիների հետ, եթե նրանք ականջալուր լինեի ՀՀ իշխանությունների հորդորներին` մնային ու ապրեին Արցախում` ադրբեջանական վերահսկողության և ատելության միջավայրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930