«Հետք». 224 զոհերին պետությունը չի ուզում հիշել: Նրանց անունները չգիտեք, մոռացել եք, որ նրանք զոհվել են: Գիտե՞ք ինչու զոհվեցին Հայոց բանակի զինվորները: Որ համերգի գնաք, սրճարանում սուրճ խմեք, խորոված անեք, ստատուս գրեք, պատգամավոր, վարչապետ լինեք: Գիտակցո՞ւմ եք դա, իհարկե՝ ոչ:
2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա մի քանի ուղղություններով։ Այդ օրերին Հայաստանը ունեցավ 224 զոհ։ Երեք տարի անց պետությունը չհիշեց նրանց: Փոխարենը պետությունը համերգ կազմակերպեց: Ընդհանրապես, պետությունը գտել է մոռացության բանաձեւը՝ անընդհատ փառատոներ, համերգներ կազմակերպել, որ հանկարծ մտածելու ժամանակ չունենանք:
Իշխանությունների այս պահվածքը անարգանք է բանակի և հասարակության հանդեպ։
Այսօր իշխանությունը խոսում է խաղաղությունից, բայց խաղաղություն չի կարող լինել առանց հիշողության։ Եվ այս մոռացումը, այս լռությունը խաղաղության հետ ոչ մի աղերս չունի: Ճիշտ հակառակը՝ այս լռությունը բնավ չի տանում խաղաղության: Եթե չես հիշում քո զոհերին, ինչպե՞ս կարող ես ապագա ունենալ: Այս լռության մեջ մոռացության ենք տվել նաեւ բազմաթիվ հարցեր՝ ի՞նչ կատարվեց սեպտեմբերի 13-ին, ինչպե՞ս եղավ այդ հարձակումը, ո՞ւմ ենք վստահել մեր բանակը, ինչպե՞ս հակառակորդը կարողացավ երեք ուղղությամբ ճեղքել մեր պաշտպանությունը, ինչո՞ւ այդքան զոհ ունեցանք եւ, վերջապես, ինչո՞ւ է մինչև հիմա Էդվարդ Ասրյանը շտաբի պետի պաշտոնում:
Կարդացեք նաև
Էդիկ Բաղդասարյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: