Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող այսօր մեզ համարեն դավաճան, բայց մեր գործունեության արդյունքում 50 տարի հետո, 100 տարի հետո Հայաստանը դառնալու է պետություն». Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 15,2025 11:24

«Այսօր շատերը չեն հասկանում, թե մենք ինչու ենք ակնհայտ որոշումներ կայացնում, որ մեզ չեն ծափահարում, առնվազն կարճաժամկետում չեն ծափահարում։ Մի պարզ պատճառով՝ մեր խնդիրն այն չէ, որ այսօր մենք ապահովենք անվտանգություն, խաղաղություն, հետո 10 տարի հետո հերթական պայթյունը տեղի ունենա, եւ ոտքերս գցենք ոտքերիս, մուշտուկը դնենք բերաններիս, ասենք՝ տեսա՞ք, որ մենք ասում էինք»,- այսօր «Համապարփակ անվտանգություն եւ դիմակայունություն-2025» միջազգային համաժողովում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց. «Մեր խնդիրն այն է, որ մենք այսօր կայացնենք այն որոշումները, որոնք ոչ միայն այսօր են մեր անվտանգությունն ապահովելու, այլ ապահովելու են հարյուրամյակով։ Մենք անհարիր ենք համարում մեզ համար եւ որեւէ իշխանության համար մտածել շաբաթով, ամսով, տարիով, նույնիսկ տասնամյակով»։

Նիկոլ Փաշինյանը կրկնեց իր նախկինում արված հայտարարությունը, թե «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղություն է հաստատվել»։

«Թող այսօր մեզ համարեն դավաճան, բայց մեր գործունեության արդյունքում 50 տարի հետո, 100 տարի հետո Հայաստանը դառնալու է պետություն։ ՀՀ-ն իր անկախության ընթացքում երբեք այսքան անվտանգ չի եղել, քան այսօր է»,- հայտարարեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930