Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք-ադրբեջանական տանդեմը ստանում է հրաշալի հնարավորություն՝ առանց մեկ փամփուշտի զավթել երկրի տարածքները. Գևորգ Դանիելյան

Սեպտեմբեր 15,2025 11:44

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Վաշինգտոնյան համաձայնագիրը ի սկզբանե սխալ օրակարգով է դարձել հանրային քննարկման նյութ, ինչին, ցավոք, տրվում են գրեթե բոլոր քաղաքական ուժերը: «Խաղաղություն ենք բերել» խոսույթին հակադարձելն իմաստազուրկ է: Հարկ է համալիր քննարկել այդ ծրագրի անխուսափելի հետևանքները, որոնցից էականն այն է, որ թուրք-ադրբեջանական տանդեմն ստանում է հրաշալի հնարավորություն՝ առանց մեկ փամփուշտի զավթել Երկրի տարածքները, սկզբում Սյունիքի բնակավայրերը (ինչը մասամբ իրականացվել է Գորիս-Կապան միջպետական ճանապարհի զավթմամբ), այնուհետև ցանկացած այլ տարածք բնակեցնելու միջոցով: Իսկ դրա համար ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ հատուկ միջազգային պայմանագիր պետք չէ, քանզի այլևս որևէ էական խոչընդոտ չկա, ինչպես և չկար Նախիջևանում խորհրդային տարիներին, երբ ոմանք զուտ զգացմունքային հարթությամբ արտաբերում են՝ թե «տարիներով միմյանց հետ հաշտ ապրել ենք», բայց մոռանում են, որ այդ հաշտ ապրելն ավարտվել է լիակատար հայաթափությամբ:

Պատերազմ մղում են կոնկրետ ակնկալիքով, սակայն եթե դա անարգել հասանելի է, ապա պատերազմի իմաստը ո՞րն է: Խաղաղության մասին խոսելը զուտ զիջումներն արդարացնելու բանաձև է, ինչը նախատեսված է երևույթների մեջ չխորացող հանրության համար:

Երբ ժամանակին քննարկվում էր Թուրքիայի հետ սահմանը բացելու մասին հարցը, դեռ ողջամտությունը թույլ էր տալիս բարձրաձայնելու դրա արդյունքում Երկրի առնվազն տնտեսությունը և ժողովրդագրական կազմն անվտանգ դարձնելու հարցերը, որոնք, ցավոք, արդեն մոռացության են մատնվել, օրակարգն արդեն այլ է՝ «պատերազմ, թե՝ խաղաղություն» հանրամատչելի կիսաթեզով…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930