«Այն կառուցապատողները, որոնք իրենց այդ ցանցերը պատշաճ կերպով չեն կահավորի, կարող է հանկարծակիորեն որևէ արտոնությունից 2026-ին չկարողանան օգտվել»,-դիտարկմանը՝ նշում եք՝ որքան էլ տաք ամիսներին թվում է՝ փոշին շատ է, բայց իրականում 160 սարքերը, որոնք ցույց են տալիս օդի որակը քաղաքով մեկ, ցույց են տալիս, որ ամռանը, գարնանը և վաղ աշնանը նման խնդիր չունենք, հակադարձմանը՝ հիմա Երևանը փոշու մեջ խեղդվում է և հարցին՝ կառուցապատողների հետ քննարկումներ ունեցե՞լ եք, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա խոսելով արտոնություններից՝ ասաց․ «Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին՝ սկսած բոլոր հնարավոր զրոյական դրույքաչափերից մինչև 75 տոկոս արտոնություն է տալիս, որ ֆինանսապես չնեղվեն, քանի որ հասկանում է՝ պահանջարկը նվազել էր, չնայած վերականգնվում է։ Այս ամենը ի դեմս ավագանու տալիս է ահռելի ծավալի արտոնություններ կառուցապատողներին, այն մարդկանց համար, որոնք այդ կառուցապատողից տուն են գնել։ Երբ կառուցապատողը սկսում է սնանկանալ, մենք այստեղ հավաքվում ենք բնակիչների ու կառուցապատողների հետ։ Մենք ուզում ենք, որ կառուցապատողը չսնանկանա։ Եթե որոշ կառուցապատողներ էլի իրենց գցեն պեչենու բաղերը և որոշեն, որ էս չեն լսում, մյուս տարի իրենք կտեսնեն, թե արտոնություններից չօգտվելն ինչ է»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ