Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

Սեպտեմբեր 15,2025 14:02

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

Նախարար Միրզոյանը գոհունակությամբ նշել է Հայաստանի և Ղազախստանի միջև դինամիկ զարգացող քաղաքական երկխոսությունը, որը մեծապես նպաստում է երկկողմ հարաբերությունների բովանդակության շարունակական հարստացմանը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև բարձրաստիճան փոխայցելությունների օրակարգային հարցերի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև տնտեսական կապերի հետագա խթանման հնարավորությունների շուրջ, ինչի համատեքստում ընդգծվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների և համապատասխանաբար տարածաշրջանում հաստատված խաղաղության և հաղորդակցությունների ցանցի ընդլայնման կարևորությունը:

Հայ-ղազախական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Արարատ Միրզոյանը դեսպան Բոլատ Իմանբաևին պարգևատրել է Բարեկամության շքանշանով։

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930