Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյանը լրագրողին և լրատվամիջոցին վիրավորեց «Կարգին հաղորդման», իր բնորոշմամբ, գռեհիկ մանրապատմամբ

Սեպտեմբեր 15,2025 14:09

«Մեդիայի հետ կապված մի շատ վատ բան մտքիս եկավ։ Մի պահ մտածում էի՝ էլի ձեզ դատի տամ ու մի մանրապատում հիշեցի։ Ովքեր այս գռեհիկ մանրապատումի բովանդակության հետ իրենց խմբագրությունները կնույնականացնեն, թող անպայմանորեն վիրավորվեն, քանի որ ուզում եմ ձեզ վիրավորել»,- մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը թիրախավորեց լրագրողին, որը նրան ԱՆԻՖ-ի հետ կապված հարցեր էր տալիս և լրատվամիջոցին՝ մտահոգություն հայտնելով, թե իր դեմ պատվերով նյութեր են գրում։

Նշենք, որ լրագրողը հետևյալ հարցը տվեց․ «Ձեր դասընկերոջ ընկերությանը ԱՆԻՖ-ից հատկացվել է 960 միլիոն դրամ, իսկ Ձեր կնոջ ընկերուհու ընկերությանը՝ 1,5 միլիոն դրամի ներդրում։ Ինչպե՞ս կարող էիք Դուք՝ որպես ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ, չիմանալ, որ CFW ընկերության բաժնետերերը գրանցված էին ամերիկյան օֆշորներում և միլիոնավոր դրամներ տայիք այդ ընկերություններին, ինչպե՞ս կարող էիք Դուք և պարոն Փաշինյանը չիմանալ, որ ԱՆԻՖ-ում մսխվել են 25 միլիարդ դրամի գումարներ։ 1,5 միլիարդ դրամի մասով կա քննություն, արդյոք Դուք ու Ձեր կինը այդ քննության մասով հարցաքննվե՞լ եք»։

Տիգրան Ավինյանն այս հարցերն անպատասխան թողեց՝ պատճառաբանելով, որ ասուլիսի ընթացքում դրանց արդեն անդրադարձել է, փոխարենը պատմեց «Կարգին հաղորդումից», իր բնորոշմամբ, գռեհիկ մանրապատումը։

Լրագրողն էլ ի պատասխան հուշեց Տիգրան Ավինյանին, որ նման հայտարարություններ անցյալ տարի արեց նրա կուսակից ընկեր Արթուր Հովհաննիսյանը, և լրատվամիջոցը, նրան դատի տալով, հաղթեց այդ գործը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930