Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արսեն Հարությունյանն այս երեկո բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է Մեքսիկան ներկայացնող Ռոման Բրավո Յունգի հետ:
Երրորդ տեղին հավակնում էր նաեւ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը, սակայն նրա գոտեմարտը ղրղզ ըմբիշի հետ չստացվեց: Այսօր անհաջող մեկնարկեց մեր վերջին ներկայացուցիչը՝ 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը, որը 1/16 եզրափակչում պարտվեց տաջիկ Աբդուլմաժիդ Կուդիեւին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































 
                         
          
          
          
                                     
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   