Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Սեպտեմբեր 15,2025 16:17

Ermenihaber. 2025-2026 ուսումնական տարում Թուրքիայի հայկական դպրոցներում կսովորի 2686 աշակերտ: Նրանցից 2088-ը կսովորեն նախակրթարաններում և միջնակարգ դպրոցներում, իսկ 598-ը՝ ավագ դպրոցներում:

Ստամբուլի Բոմոնթի թաղամասի Մխիթարյան դպրոցում ուսումնական գործընթացը դադարեցվել է՝ շենքի սեյսմակայունության բարելավման աշխատանքների պատճառով։ Դպրոցի 22 սաները տեղափոխվել են այլ հայկական դպրոցներ: Վարժարանի հիմնադրամի տվյալներով՝ 16 աշակերտ գրանցվել է Թոփքափըի Լևոն Վարդուհյան, Սամաթյայի Անարատ Հղության, Փանգալթըի Մխիթարյան, Պեզջիյան, Օրթաքյոյի Թարգմանչաց և Ֆերիքյոյի Մերամեդչիյան դպրոցներում:

Հայկական դպրոցներում աշակերտների թվի նվազումը վերջին տարիներին արդեն շարունակական բնույթ է ստացել։

2021-2022թթ. հայկական դպրոցներում սովորել է 3016 աշակերտ:

2022-2023 ուստարում՝ 2865 աշակերտ։

2023-2024 ուստարում՝ 2795 աշակերտ։

2024-2025 ուստարում՝ 2695 աշակերտ:

Եթե 2022-ին Թուրքիայի հայկական դպրոցներում ընդունվել էր 480 նոր աշակերտ, ապա 2025-ին ընդունվել է 421 աշակերտ։

Նշենք, որ Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930