Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյանը՝ Երևանի քաղաքապետարանում ազատումների մասին

Սեպտեմբեր 15,2025 16:35

«Վերջին շրջանի ազատումները կամ սեփական դիմումի համաձայն ազատումները բացարձակ կապ չունեն Ձեր բարձրաձայնած հարցերի հետ»,-լրագրողի դիտարկմանը՝ լուրեր կան, որ քաղաքապետարանում կրկին հրաժարականներ են սպասվում և հարցին՝ արդյոք դրանք կապ ունե՞ն քաղաքապետարանում խուզարկությունների, ձերբակալությունների, դրան նախորդած Շենգավիթ վարչական շրջանում ձերբակալությունների, Ռազմիկ Մկրտչյանի ձերբակալության հետ, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա փաստեց՝ Երևանի քաղաքապետարանը 30 հազարից ավելի անձնակազմ ունի ու վստահեցրեց․ «Ազատումները մասնավորապես հենց այս շենքում կամ Բուզանդում, տեղի են ունենում կամ սեփական դիմումի համաձայն, կամ արդյունավետության գնահատման տեսանկյունից առաջացող խնդիրներով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930