Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք կշտացել մեքենա առնելուց․ սահմանափակումները կավելանան»․ Տիգրան Ավինյան

Սեպտեմբեր 15,2025 17:05

«Երևանում վերջին մեկ տարվա ընթացքում միայն գրանցված ավտոմեքենաների թիվն ավելացել է 11 հազարով, աճողական տեմպերի մեջ ենք։ Չենք կշտացել, դեռ մեքենա գնում ու գնում ենք։ Սրան զուգահեռ` ավելացնում ենք ավտոբուսային գծեր, որոնք տալիս են առավելություն հանրային տրանսպորտին և ստեղծում սահմանափակումներ ավտոմեքենաների համար»,-լրագրողների դիտարկմանը՝ արդեն երկրորդ տարին է, որ շեշտակի թանկացան կարմիր գծերը և հարցին՝ ունե՞ք վիճակագրություն, թե որքանով է կարմիր գծերի թանկացումը ազդել երթևեկության թեթևացման վրա, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա վստահեցրեց՝ այս տարվա սեպտեմբերի մի քանի օրվա երթևեկության խցանումների թիվը 18 տոկոսով ավելի պակաս է նախորդ տարվա սեպտեմբերի հետ համեմատած․ «Ավտոբուսային գծերն ավելացել են, ավտոբուսները ավելացել են, երթևեկության փոփոխություն ենք իրականացրել, դպրոցների ժամն ենք 15 րոպե առաջ բերել։ Սա տվել է մի իրավիճակ, որ սեպտեմբերի սկզբին 18 տոկոսով կարողացել ենք ավելի նվազ խցանումներ ունենալ քաղաքում։ Կարևոր է արձանագրումը՝ Երևանում գնալով որքան ավտոմեքենաները ավելանան, այդքան ավելի սահմանափակումները ավտոմեքենաների նկատմամբ պետք է ավելանան, որովհետև ֆիզիկապես մեր հանրային տրանսպորտը Ա կետից Բ կետ չի կարող հասնել։ Ուշացումների պատճառը ոչ թե հանրային տրանսպորտի ավտոբուսների թվերն են, այլ խցանումները»։

Լրագրողների դիտարկմանը՝ ապօրինի գործունությունը շարունակվում է, մարդիկ արգելապատնեշներ են դնում և հարցին՝ ի՞նչ գործունեություն եք իրականացնելու այս ուղղությամբ, Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Մեր հիմնական լուծման բանալին Երևանի ՏԻՄ նոր օրենքի նախագծում է։ Այն լուծում է շինարարության ցանցերի փնթի խնդիրը՝ կոշտ մեթոդներով, Երևանում պատմամշակութային հուշարձանների պահպանման խնդիրը, սեփական տարածքում և մասնավորապես բազմաբնակարան շենքի տանիքին կառուցված ինքնակամ շինությունների խնդիրը, որով պահանջում ենք քանդում իրականացնել։ 20 տարի չլուծվող խնդիրների 99 տոկոսը պիտի որ այս ՏԻՄ նոր օրենքը լուծի»։

Տիգրան Ավինյանը հայտնեց, որ այս տարի տրանսպորտային երթուղիներում ավելացրել են 171 նոր ավտոբուսներ։ Նշեց, որ կներմուծվեն նաև 250 ավտոբուսներ՝ 18 մետրանոց և էլեկտրական։

Հարցին՝ աղբի վերամշակման գործարանի կառուցման մասին կա՞ն կոնկրետ թվեր, թե ինչ արժեք է դա ունենալու, Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Աղբի վերամշակման ոլորտում մեզ համար հրատապ խնդիր է Նուբարաշենի աղբավայրի կոնսերվացումն՝ ամբողջապես։ Երևանի քաղաքապետարանը աղբավայրի բուն կառավարման գործընթացը վերցրել է իր վրա․ տեխնիկա ենք տանում այնտեղ, աղբավայրի կառավարման վերահսկողությունը պետք է ապահովենք»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930