-Էսպիսի խոսք կա, չէ՞. ստի՞…: Հիմա ո՞նց պատասխանեմ դրան,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության նախկին գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ մեկնաբանելով Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի պնդումները, թե ՀԷՑ-ն այսօր նման վիճակում է, քանի որ տարիներ շարունակ սուտ հայրենասերներն ու այսպես կոչված «լավ տղերքը» օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց գումար չեն վճարել: 2025-ի օգոստոսից այլ իրականություն է. խելոք սկսել են վճարել:
-Ձեր նշած անձը անցնում է անձնական վիրավորանքի: Իմ դաստիարակությունը թույլ չի տալիս նման լեքսիկոնով խոսեմ հետը: Այդպիսի լեքսիոկոնով խոսեց Գյումրի համայնքը, երբ չընտրեց,- արձագանքեց Ղազինյանը:
Նա կոչ արեց Մինասյանին գոնե մեկ հոգու անուն տա, բայց ոչ գյուղի ինչ-որ տեսուչի տվյալ, որը, կարող է մի 200 կիլովատտ նվեր տված լինի ինչ-որ մեկին, ինչի դեմ իրենք միշտ պայքարել են. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ չի եղել արտոնյալ որեւէ մեկը, չի եղել այդպիսի բան… հեղինակության խնդիր չունեն, զրո է, տղամարդու ասածի խնդիր չունեն, ինչ ուզում են, խոսում են: Պատասխան ուզողը կա, տվողը չկա, իրենց համար մի բան ավել, մի բան պակաս ասելը…. Իրենք Սամվել Կարապետյանից անասնական վախ ունեն: Իրենք հիմա մեզ հետ չեն խոսում, չեն խոսում այն մարդկանց հետ, որոնք հասկանում են՝ ինչ է կատարվում»:
Կարդացեք նաև
Պարոն Ղազինյանը նաեւ նկատեց, որ այս պահին ՀԷՑ-ում պրոֆեսիոնալիզմի մեծ պակաս կա:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ