Լրահոս
Օրվա լրահոսը

Սարհատ Պետրոսյան. «Նկարում մի քանի օր առաջ Հադրութում բացված մզկիթի լուսանկարն է։ Այն Հադրութում որտեղ երբեք թուրք չի ապրել, այն Հադրութում որտեղից սկսել է արցախյան շարժումը»

Սեպտեմբեր 15,2025 19:55

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը գրում է.

«Նկարում մի քանի օր առաջ Հադրութում բացված մզկիթի լուսանկարն է։ Այն Հադրութում որտեղ երբեք թուրք չի ապրել, այն Հադրութում որտեղից սկսել է արցախյան շարժումը։

2017 թվականին արցախցի իմ դիպլոմնիկի հետ առաջին անգամը լինելով անդրադարձանք Հադրութի ժառանգությանը (տես մի գծագիրը), բոլորիս հայտնի քաղաքագետ, բայց մասնագիտությամբ ճարտարապետ Մանվել Սարգսյանի տարիներ առաջ հավաքագրած նյութերի հիման վրա։

Իմ ուսանողուհին ստացավ շատ ցածր գնահատական, քանի որ գնահատող հանձնաժողովում հայտնվել էին իմ հետ անձնական խնդիրներ ունեցող ճարտարապետ Լևոն Վարդանյանն ու իր կինը։ (Եթե չեմ սխալվում միակն էին որի 10-ից ցածր էին դրել, իսկ մյուսները շատ բարձր։)

Իմ մոտ մեկ ու կես տասնամյակ դասավանդելու ընթացքում առաջին և վերջին անգամվա համար բողոքարկեցինք։ Այն ժամանակ ռեկտոր ու շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանի ստեղծած հանձնաժողովը, որը գլխավորում էր այն ժամանակվա ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը գնահատականը թողեց անփոփոխ։ Այդ նախագիծը բնականաբար չմասնակցեց որևէ ստուգատեսի, ու մոռացվեց գնաց, իսկ ուսանողն էլ այլևս երբեք չզբաղվեց իր հայրենի Հադրութով։

Հադրութի կորուստի համար բնականաբար կա կոնկրետ մեղավոր իր «թաշախուստով», կան մեղավորներ այլ տեղերում, ովքեր երբեք Շուշիի կամ Հադրութի նախախորհրդային ժառանգությունը չարժևորեցին, ու նույն մարդիկ էականորեն վնասեցին նաև Ստեփանակերտի նախախորհրդային ժառանգությանը, բայց Երևանում նստած մանրախնդիրներ ևս նպաստեցին նրան, որ այդ կոնկրետ ուսանողի ոգևորությունը կոտրեցին ու հիմա կրկին Մանվել Սարգսյանի մոտ երեք տասնամյակ առաջ հավաքագրված նյութերի հույսին ենք։

Երբեմն մարդ մտածում է նման էլիտա ունեցած երկրում էլ ինչ էինք սպասում….

Այս դեպքից հետո, ինչպես նաև մի շարք այլ փնթիների պատճառով, արդեն մոտ 8 տարի ես չեմ դասավանդում իմ ալմա-մատերում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930