Լրահոս
Օրվա լրահոսը

«Կներեք, բայց մի «զոմբիացեք»։ Մի զանգահարեք երեկվա ներկայացման մեջ խաղացած որեւէ արվեստագետի, մի թիրախավորեք նրանց». Էդուարդ Շարմազանով

Սեպտեմբեր 15,2025 19:33

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ես քննադատել ու քննադատելու եմ որոշ «արվեստագետների» պահվածքը Փաշինյանի արվեստաբանական «հանճարեղ» դասընթացի ժամանակ։

Նրանց վարքագիծն իմ սրտով չէր։

Դա արվեստագետի պահվածք չէր։

Բայց մարդկանց թիրախավորելն անընդունելի եմ համարում եւ նույնիսկ դատապարտելի։

Ինձ ու ընտանիքիս անդամներին 2018-ին թիրախավորել են։

Դա զզվելի վարքագիծ է։

Մի հավասարվեք նրանց։

Կներեք, բայց մի «զոմբիացեք»։

Մի զանգահարեք երեկվա ներկայացման մեջ խաղացած որեւէ արվեստագետի, մի թիրախավորեք նրանց։

Աստված իրենց հետ։

Ասել ու ասելու եմ, Փաշինյանն իրենց շատ էլ է»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930