Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը, որն աշխարհի առաջնությանը մասնակցեց հինգ ըմբիշով, տուն է վերադառնում թիմային պայքարում զբաղեցրած 8-րդ տեղով:
Անձնապես մեր տղաներից միայն 57 կգ քաշային Արսեն Հարությունյանին հաջողվեց մեդալ նվաճել: Բրոնզի համար նա գոտեմարտեց մեքսիկացի Ռոման Բրավո Յունգի հետ եւ համառ պայքարում հաղթեց 7:4 հաշվով:
Այսօր պայքարի մեջ ներգրավված 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանի նկատմամբ առավելության հասած Տաջիկստանը ներկայացնող Աբդուլմաժիդ Կուդիեւը հաջորդ իսկ փուլում պարտություն կրեց, ինչը Թեւանյանին զրկեց սփոփիչ գոտեմարտի մասնակցելու իրավունքից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ