Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Հարությունյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Սեպտեմբեր 15,2025 22:11 Share

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը, որն աշխարհի առաջնությանը մասնակցեց հինգ ըմբիշով, տուն է վերադառնում թիմային պայքարում  զբաղեցրած 8-րդ տեղով:

Անձնապես մեր տղաներից միայն 57 կգ քաշային Արսեն Հարությունյանին հաջողվեց մեդալ նվաճել: Բրոնզի համար նա գոտեմարտեց մեքսիկացի Ռոման Բրավո Յունգի հետ եւ համառ պայքարում հաղթեց 7:4 հաշվով:

Այսօր պայքարի մեջ ներգրավված 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանի նկատմամբ առավելության հասած Տաջիկստանը ներկայացնող Աբդուլմաժիդ Կուդիեւը հաջորդ իսկ փուլում պարտություն կրեց, ինչը Թեւանյանին զրկեց սփոփիչ գոտեմարտի մասնակցելու իրավունքից:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել